Logo

Նագելսման. «Մարզչական կարիերայիս ամենակարևոր խաղերից մեկն է»

00:23 / 05.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է իսպանացիների դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից սպասելիքների մասին:

«Ավարտել ենք քառորդ եզրափակիչի նախապատրաստությունը։ Վաղն անհատական ​​զրույցներ կլինեն այն ֆուտբոլիստների հետ, որոնք կմասնակցեն հանդիպմանը։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք Իսպանիայի հավաքականի նախորդ խաղերը, պատրաստ ենք վաղվա մրցավեճին, վստահ ենք մեր ուժերին:

Իսպանացիները միշտ փորձում են բարձր ճնշում գործադրել, սիրում են անընդհատ գրոհել: Մենք հակախաղ կգտնենք: Նրանք շատ հզոր հարձակվողներ և լավ պաշտպաններ ունեն։ Իսպանացիները մեծ տարածություններ են ստեղծում, դժվար է նրանց զսպել, բայց անլուծելի խնդիրներ չկան։

Իհարկե, սա իմ մարզչական կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկն է։ Եթե ​​պարտվենք, ապա մրցաշարը կավարտվի մեզ համար: Լավ ելույթներ ենք ունենում: Երկրպագուների հզոր աջակցություն ունենք։ Վստահ եմ, որ վաղը հիանալի մթնոլորտ է լինելու: Միասին մենք ավելի ուժեղ ենք, և պետք է օգտվենք դրանից:

Ցանկանում ենք հաղթել և դուրս գալ կիսաեզրափակիչ, ես դեռ չեմ մտածում եզրափակիչի մասին։ Դժվար հանդիպում է լինելու երկու թիմերի համար: Հուսով եմ, որ խաղը կլինի այնքան հետաքրքիր, որքան բոլորն են կանխատեսում»,- Եվրոների պատմության ամենաերիտասարդ մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիա - Գերմանիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Շտուտգարտի ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Ֆրանսիա - Պորտուգալիա դիմակայության ուժեղագույնին:

Դե լա Ֆուենտե. «Իմ խաղացողներից ոչ մեկին չէի փոխանայկի գերմանացիների հետ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա