«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակից հետո (3-0) խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին։
«Ես կարծում եմ, որ նրանք կարող են վերադառնալ։ «Բարսելոնան» առաջվա պես մեծագույն ակումբներից մեկն է։ Մենք արժանի էինք հաղթանակին, «Բարսայի» դեմ երկու խաղերն էլ լավ անցկացրինք։
Կարծում եմ, որ «Բարսելոնան» մեծ փորձով ակումբ է, այնտեղ լավ տղաներ են հավաքված։ Ոչ միայն Չավին, այլ նաև նրա թիկունքում գտնվող մարդիկ։
Նրանք խելացի որոշումներ կկայացնեն։ Խաղից առաջ ես արդեն ասել եմ, որ հեշտ չէ միլիարդ եվրո կազմող պարտքից գլուխ հանելը, պետք է չափազանց բարդ որոշումներ ընդունել։ Դրա համար ժամանակ է հարկավոր։
Եթե նույնը «Բավարիայի» հետ տեղի ունենար, ապա, ըստ իս, մեզ որոշ ժամանակ հարկավոր կլիներ՝ վերադառնալու ու կրկին հաջողության հասնելու համար։
«Բարսելոնային» միայն լավագույնն եմ մաղթում։ Հույս ունեմ, որ մենք շուտով կրկին փայլող «Բարսելոնա» կտեսնենք»,- ասել է Նագելսմանը DAZN-ի հետ հարցազրույցի ժամանակ։