Logo

Նագելսման. «Եվրոպայի առաջնության գործող ձևաչափը լավն է»

23:31 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ձևաչափի մասին:

Գերմանացի մասնագետին հարցրել են, թե արդյոք արժե՞ վերադառնալ մրցաշարի հին ձևաչափին, երբ Եվրոպայի աառաջնությանը մասնակցում էին 16 հավաքականներ:

«Չեմ կարծում։ Փոքր երկրների համար կարևոր է մասնակցել նման խոշոր մրցաշարերի։ Դա միշտ հետաքրքիր է: Օրինակներից մեկը Վրաստանն է, նրանք ամեն խաղում ավելի լավն են դառնում, դա անհավանական է: Սա առանձնահատուկ մրցաշար է, գործող ձևաչափը լավն է»,- Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ մարզչի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:

Հիշեցնենք, որ 2016 թվականից Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 երկրների հավաքականներ:

Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի Դանիայի ազգային թիմի դեմ, խաղը տեղի կունենա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Եվրո-2024. 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ