Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Փարիզի ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակը:
«Եթե մեզ հաջողվում է համատեղել ֆուտբոլային ագահությունն ու տրամադրությունը մեր վարպետության հետ, կարող ենք հասնել ամեն ինչի։ Ամեն ինչ միշտ կախված է դրանից: Երբ լինում է այդպես, մենք աներևակայելի լավն ենք:
Բունդեսլիգայում կան շատ թիմեր, որոնք կարող են մեզ համար խնդիրներ առաջացնել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ճիշտ է վերաբերվում «Բավարիայի» դեմ խաղերին:
Առաջին խաղակեսում մենք չարեցինք այն, ինչի մասին շատ էինք խոսում հանդիպումից առաջ։ Մենք չափազանց շատ ազատ գոտիներ էինք թողել։
Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք պաշտպանվում և վտանգ էինք ստեղծում, երբ տիրում էինք գնդակին։ Ի վերջո արժանի հաղթանակ տարանք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Fussball.News-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» պատասխան խաղում տանը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ դիմակայությունում՝ 3-0: Գերմանիայի չեմպիոնի մրցակիցը քառորդ եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանությամբ: