Logo

Նագելսման. «Ապագայի համար նախընտրում եմ 1-1, այլ ոչ թե 4-0 հաշիվը»

13:32 / 24.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Շվեյցարիայի թիմի հետ ոչ-ոքին (1-1)։

«Շատ բան տեսանք խմբային փուլում։ Անկեղծ` կարծում եմ, որ Շվեյցարիայի դեմ ավելի լավ խաղացինք, քան Հունգարիայի դեմ հանդիպմանը (2-0)։ Շվեյցարիայի հավաքականը հիանալի էր գործում դաշտում, բայց ապագայի համար ես նախընտրում եմ 1-1, այլ ոչ թե 4-0 հաշիվը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Բունդեսթիմը Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում ոչ-ոքի էր կորզել ավելացված երկրորդ րոպեին (տեսանյութ)։ Գերմանիայի հավաքականն A խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Պայքարը շարունակում են նաև 6 միավորով խմբում երկրորդ տեղը զբաղեցրած շվեյցարացիները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ