Logo

Նագելսման. «Անակնկալ չէր, որ «Ինտերը» գերազանցեց «Բարսելոնային»»

20:05 / 31.10.2022ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի տնային հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:

««Ինտերն» ու «Բարսելոնան» հրաշալի կազմ ունեն: Ամեն ինչ որոշեցին դետալները: Չեմպիոնների լիգայում չի կարելի նահանջել: «Ինտերն» ունի տեխնիկապես և ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներ, այդ պատճառով էլ ինձ համար անակնկալ չէր, որ նրանք գերազանցեցին «Բարսելոնային»: Սիմոնե Ինձագին լավ աշխատանք է կատարում: Առաջին խաղում լուրջ դժվարությունների հանդիպեցինք: Հաճելի է, որ նա 11 տարով մեծ է ինձնից, սակայն երիտասարդ մարզիչ է համարվում Իտալիայում»,- Նագելսմանի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն:

«Բավարիա» - «Ինտեր» խաղը կկայանա նոյեմբերի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բավարիան» 15 միավորով ապահովել է առաջին տեղը, իսկ 10 միավոր ունեցող «Ինտերը» փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել երկրորդ տեղով։ Կատալոնական «Բարսելոնան» ունի 4 միավոր և խմբային փուլի ավարտից հետո ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ