Logo

Նադալը նշել է իր ամենաբարդ մրցակցին

15:58 / 21.10.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը նշել է իր ամենաբարդ մրցակցին։

«Ջոկովիչին ամենաշատն եմ հանդիպել, բայց իմ ամենաբարդ մրցակիցը եղել է Ռոջեր Ֆեդերերը։ Երբ ես սկսում էի կարիերաս, Ռոջերը լավագույնն էր։ Նա միշտ բարձունքում է եղել։ Չգիտեմ, թե ինչու, բայց կարծում եմ` աշխարհը հենց այդպես է ընդունում։

Մեր միջև ակնհայտ հակադրություն կար` սպորտի նկատմամբ մոտեցումների և խաղաոճերի հարցում։ Բայց Նովակ Ջոկովիչն էլ անհավատալի մարտահրավեր է նետել։ Նա այն թենիսիստն է, որը շարունակում է հանդես գալ անչափ բարձր մակարդակով ու կատերալագործվել յուրաքանչյուր տարի։ Թվերը հաստատում են, որ նա լավագույնն է։ Բացի այդ, Նովակին ամենաերկարն է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից»,- իսպանացի թենիսիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Նադալը վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 38-ամյա իսպանացին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի դեմ մրցել է 40 անգամ, տարել 24 հաղթանակ, կրել 16 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ