«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել կարիերայի վերջին մրցաշարին՝ Դևիսի գավաթի եզրափակիչ փուլին:
Ավելի վաղ լեգենդար իսպանացին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ Նադալը կարիերայի ընթացքում 92 անգամ հաղթել է ATP-ի մրցաշարերը, որոնցից 22-ը եղել են «Մեծ սաղավարտի» շարքից, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում 4 անգամ նվաճել է Դևիսի գավաթը: