Logo

Նադալը մենախաղում վերադարձը նշեց Տիմի նկատմամբ հաղթանակով

14:55 / 02.01.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի երկրորդ շրջան։

Մեկնարկային մրցախաղում 37-ամյա իսպանացի թենիսիստը երկու սեթում հաղթեց ավստրիացի Դոմինիկ Տիմին՝ 7-5, 6-1։ Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Ասլան Կարացև (Ռուսաստան) – Ջեքսոն Կուբլեր (Ավստրալիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը 347 օրվա բացակայությունից հետո կորտ էր վերադարձել Բրիսբենի մրցաշարի զուգախաղում, որտեղ իր հայրենակից Մարկ Լոպեսի հետ պարտվել էր ավստրալացիներ Ջորդան Թոմփսոնին ու Մաքս Պյորսելին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ