Իսպանացի թենիսիստ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հնարավոր է մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։
Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թեյլին հոկտեմբերի 11-ին հայտնել է, որ 37-ամյա իսպանացին մասնակցելու է մրցաշարին, սակայն ավելի ուշ Նադալն անձամբ անդրադարձել է թեմային՝ գրառում կատարելով սոցցանցերի իր էջերում․
«Ես հարգում եմ Ավստրալիայի բաց առաջնության վստահությունը։ Այս պահին ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ կորտ վերադառնամ»,- գրել է Նադալը։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն այս մրցաշրջանը բաց է թողնում վնասվածքի պատճառով։