«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը չի մասնակցի Մոնտե-Կառլոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին։ 36-ամյա իսպանացի թենիսիստը հայտնել է, որ շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։
«Ողջույն բոլորին, ես դեռ պատրաստ չեմ պայքարել բարձր մակարդակում։ Չեմ մասնակցի իմ կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ Մոնտե-Կառլոյի «Մասթերսին»։
Դեռ ի վիճակի չեմ խաղալ առավելագույն ուժով, շարունակում եմ պատրաստվել։ Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- սոցցանցերում գրել է Նադալը, որը 14-րդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը կորտից բացակայում է հունվարի 19-ից։ Մոնտե-Կառլոյի «Մասթերսը» կկայանա ապրիլի 9-16-ը:
Մոնտե-Կառլոյի մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է նաև աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։ 19-ամյա թենիսիստը սոցցանցերում հայտնել է, որ վերականգնվում է վնասվածքից։