Logo

Նադալը հայտարարեց, որ չի մասնակցի Laver Cup-ին

22:12 / 12.09.2024Թենիս
Պաշտոնական
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը չի ​​մասնակցի Laver Cup-ին: Իսպանացին պետք է հանդես գար Եվրոպայի թիմի կազմում:

«Ես հիասթափված եմ հայտարարելու, որ հաջորդ շաբաթ չեմ կարողանա մասնակցել Laver Cup-ին: Եվրոպայի հավաքականին օգնելու համար պետք է հնարավոր ամեն ինչ անեի, բայց հիմա մյուս թենիսիստները կարող են թիմին տանել հաղթանակի»,- 38-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Նադալին: Laver Cup-ը կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ