Logo

Նադալը 2022 թվականից հետո առաջին անգամ կպայքարի տիտղոսի համար

18:49 / 20.07.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը 2022 թվականից հետո առաջին անգամ կպայքարի տիտղոսի համար:

Լեգենդար իսպանացին դուրս է եկել Բոստադում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի արգենտինացի Տիագո Ագուստին Տիրանտեին:

38-ամյա Նադալը նախորդ անգամ տիտղոսի համար պայքարել էր 2022 թվականի հունիսի 5-ին, երբ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» եզրափակիչում 6-3, 6-3, 6-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Կասպեր Ռուդին:

Հիշեցնենք, որ Նադալը Ռուդի հետ Բոստադի մրցաշարի զուգախաղում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ