Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալն ու աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես կգան զույգով, հայտնել է թենիսի Իսպանիայի հավաքականի ավագ, աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիդ Ֆերերը:
«Ես՝ որպես թենիսիստ, չկարողացա մեդալ նվաճել, բայց հույս ունեմ բաղձալի նպատակիս հասնել որպես ավագ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը «Ռոլան Գարոսի» կորտերում: