«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ աջակցում է Կարիմ Բենզեմային «Ոսկե գնդակի» համար պայքարում:
«Ես հիանում եմ Բենզեմայով: Նրա նվիրվածությունը սպորտին ու պրոֆեսիոնալիզմն այս տարիքում ֆանտաստիկ են:
Հաջողություն եմ մաղթում Բենզեմային ու սատարում եմ այս տարվա «Ոսկե գնդակի» համար պայքարում»,- գրել է իսպանացի թենիսիստն իր թվիթերյան էջում:
Mi admiración como jugador, el compromiso con el deporte y profesionalidad a su edad. Suerte y mi apoyo para el balón de oro de 2021 @Benzema #balondeorobenzema #balondor #balondeoro
— Rafa Nadal (@RafaelNadal) October 26, 2021
Հավելենք՝ Ռաֆայել Նադալը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է:
Լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները