Logo

Նադալի վերադարձը կորտ կարող է հետաձգվել

21:30 / 03.04.2024Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի վերադարձը կորտ կարող է հետաձգվել, հայտնում է Sport.es-ը։

37-ամյա իսպանացի թենիսիստը, ամենայն հավանականությամբ, մեջքի վնասվածքը լիովին բուժելու համար բաց կթողնի ևս 6 շաբաթ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը բաց կթողնի Մոնտե Կառլոյի, Բարսելոնայի և Մադրիդի մրցաշարերը և կվերադառնա կորտ Հռոմի «Մասթերսի» ժամանակ:

Այս տարի Նադալը դեռևս մասնակցել է միայն Բրիսբենի մրցաշարին, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ: Մարտի սկզբին էլ իսպանացին ցուցադրական մրցախաղ էր անցկացրել իր հայրենակից, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ (6-3, 4-6, 12-14):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ