«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը կարծիք է հայտնել իտալացի Յանիկ Սիների ու իսպանացի Կառլոս Ալկարասի հաջողությունների մասին։
«Նրանք շատ երիտասարդ են, սակայն արդեն հասել են լուրջ նվաճումների։ Այդ երկու տղաներն անում են յուրահատուկ ինչ-որ բան։ Վստահ եմ, որ եթե նրանք խուսափեն վնասվածքներից, կկառուցեն հրաշալի կարիերա»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Հիշեցնենք, որ վերջերս 38-ամյա թենիսիստը հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան։