Logo

Նադալ. «Ես պետք է ներեմ ինձ այն սխալների համար, որոնք սկզբում լինելու են»

22:21 / 04.12.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը սոցցանցերում կիսվել է տուր վերադառնալու սպասելիքների մասին:

«Ես վախենում էի խոսել ապագա ծրագրերից, քանի որ մեկ տարուց ավելի չեմ խաղացել և ազդրի բարդ վիրահատություն եմ տարել, բայց դա ինձ այնքան էլ շատ չի անհանգստացնում, որքան մնացածը:

Ինձ թվում է, որ պատրաստ եմ, հավատում եմ և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա: Ես նորից կկարողանամ հաճույք ստանալ կորտում, հույս ունեմ նորից զգալ այն նյարդերը, վախը և կասկածը, որը լինում է հանդիպումներից առաջ:

Ես ավելին ինձանից չեմ պահանջում, այժմ ինձ համար այլ պահ է, այլ իրավիճակ: Ամբողջ կյանքում առավելագույնն եմ պահանջել ինքս ինձանից, իսկ այժմ հույս ունեմ, որ չեմ անի նման բան, հանգիստ կընդունեմ, որ սկզբում շատ բարդ է լինելու: Ես պետք է ժամանակ տամ ինձ, ներեմ այն սխալների համար, որոնք սկզբում լինելու են»,- սոցցանցերում գրել է Նադալը:

Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստն օրերս հայտարարել էր, որ վերադառնում է կորտ և մասնակցելու է Բրիսբենի ATP 250 շարքի մրցաշարին, որը կկայանա դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա