35-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է վերադառնալ ուրուգվայական «Նասյոնալ», տեղեկացնում է Sport890-ը։
Սուարեսն ուրուգվայական թիմի սան է: Ուրուգվայցի ռմբարկուն «Նասյոնալի» գլխավոր թիմում ելույթ է ունեցել 2005-2006 թվականներին:
Սուարեսն ու «Նասյոնալը» կարող են կարճաժամկետ պայմանագիր կնքել: Փորձառու հարձակվողը ցանկանում է մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը (նոյեմբերի 21) մարզավիճակ հավաքել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսին առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիան»: Ուրուգվայցու նախորդ թիմը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է հուլիսի 1-ին:
Լուիս Սուարեսը կարիերայի ընթացքում խաղացել է նաև հոլանդական «Գրոնիգենում» և «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում»:


