Logo

Նաչոյի որակազրկման ժամկետը կրճատվել է

21:22 / 16.10.2023Ֆուտբոլ
Նաչո Ֆերնանդես

Իսպանիայի Լա լիգայի բողոքարկման կոմիտեն կրճատել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի որակազրկման ժամկետը, հայտնում է AS-ը:

33-ամյա իսպանացին 8-րդ տուրում կայացած «Ժիրոնայի» հետ խաղում կոպիտ սահանկման համար կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել էր 3 խաղով:

«Ռեալի» ներկայացուցիչները բողոքարկել էին որոշումը, որը բավարարվել է:

Նաչոն արդեն բաց էր թողել «Օսասունայի» հետ մրցավեճը և չի մասնակցի նաև «Սևիլիայի» հետ խաղին, բայց պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ «Էլ կլասիկոյին», որը կայանալու է հոկտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 8 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա