Logo

Նաչոն որակազրկվելու է երեք խաղով․ նա բաց կթողնի էլ կլասիկոն

21:35 / 03.10.2023Ֆուտբոլ
null

«Ռեալի» ավագ Նաչոն որակազրկվելու է երեք խաղով, հաղորդում է Marca-ն։ 

Իսպանացի պաշտպանը Լա լիգայի 8-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ արտագնա խաղի վերջում կոպտագույն խախտում էր թույլ տվել Քրիստիան Պորտուգեշի դեմ պայքարում ու ուղիղ կարմիր քարտից հետո հեռացվել էր դաշտից։ 

Նաչոն խաղից հետո հրապարակայնորեն ներողություն էր խնդրել «Ժիրոնայի» ֆուտբոլիստից։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ևս աջակցության խոսքեր էին ուղղել Պորտուին։

Նաչոն բաց կթողնի Լա լիգայում «Օսասունայի», «Սևիլիայի» ու «Բարսելոնայի» դեմ խաղերը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա