Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը հրաժեշտ է տվել ակումբին: 24 տարի «Արքայական ակումբում» անցկացնելուց հետո իսպանացի պաշտպանն այս ամռանը պայմանագիր էր կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» հետ:
Հուլիսի 24-ին Նաչոն «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հրաժեշտ է տվել «Ռեալին»։
«Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես երեխայի, որը «Ռեալի» ակադեմիայում երազում էր այս թիմի հետ մեծ նվաճումների հասնելու մասին: Ես ամեն ինչ տվել եմ դրա համար:
Շնորհակալ եմ թիմակիցներիս: Նրանք իմ աշխատանքն ավելի հեշտ են դարձրել: Ակումբի ապագան շատ լուսավոր է: «Ռեալը» միշտ իմ տունն է լինելու»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Նաչոն «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողն է Լուկա Մոդրիչի հետ: Նա «Արքայական ակումբի» հետ նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 գավաթ:


