Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է Ֆրանսիայի թիմի խաղաոճի մասին։
«Ֆրանսիան ֆիզիկապես շատ ամուր թիմ է, որն ունի բարձր մակարդակի մի շարք ֆուտբոլիստներ։ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում, հավանաբար, նրանք ավելի պաշտպանողական ֆուտբոլ են խաղում, բայց Ֆրանսիան համախմբված թիմ է, որը կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի։
Իսպանիայի հավաքականի հիմնական նպատակն է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, ինչպես արել ենք բոլոր մրցակիցների դեմ խաղերում»,- Մադրիդի «Ռեալի» նախկին ավագի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում անցկացրած 5 խաղում բաց է թողել միայն 1 գոլ։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը խփել է 3 գոլ, որոնցից երկուսը եղել է ինքնագոլ, իսկ մեկը` 11-մետրանոցից։
Կիսաեզրափակիչում Իսպանիան և Ֆրանսիան մրցելու են միմյանց դեմ։ Հանդիպումը կայայանալու է հուլիսի 9-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։