Անգլիական «Լիվերպուլից» հեռացած գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Բրեմենի «Վերդեր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գերմանական ակումբը չի հայտնել գործարքի մանրամասները:
Կեյտան 2016-2018 թվականներին խաղացել էր Գերմանիայի Բունդեսլիգայում՝ պաշտպանելով «Լայպցիգի» մարզական պատիվը: 28-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից խաղում էր «Լիվերպուլում»: