«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ակումբի նոր ստադիոնի կառուցման ֆոնին պայմանագիր է ստորագրում: Տեսանյութին կից գրված է` «Նա տանն է»:
HE’S HOME. pic.twitter.com/AUMJJYR5pF
— Inter Miami CF (@InterMiamiCF) October 23, 2025
Արգենտինացի 38-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի տարվա ավարտին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը կստորագրեն 3 տարվա պայմանագիր:
Մեսին մինչև այժմ ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 82 խաղ, խփել 71 գոլ և կատարել 37 ասիստ:


