«Հակայի» գլխավոր մարզիչ Տեմու Տայնիոն խոսել է Երևանի «Նոայից» հեռացած 25-ամյա պաշտպան Հայկ Մուսախանյանի՝ ֆիննական ակումբ տրանսֆերի մասին:
«Այդ դիրքում վաղուց էինք բարձրակարգ ֆուտբոլիստ փնտրում։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտանք Մուսախանյանին։ Առաջին մարզումը ցույց տվեց, որ Հայկը լավ մարզավիճակում է։
Իհարկե, ադապտացիայի համար որոշակի ժամանակ կպահանջվի, բայց նա մեզ համար շատ հաջող ձեռքբերում է»,- 43-ամյա ֆինն մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամումի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայկ Մուսախանյանը «Հակային» միացել է օգոստոսի 12-ին ու կնքել պայմանագիր, որը պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ: 2022 թվականից նա խաղում էր «Նոայում», որի կազմում մասնակցել է 42 խաղի:
Ֆինալանդիայի առաջնության 19-րդ տուրից հետո «Հական» 19 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է։


