Logo

«Նա կատարյալ է». Դյուրանտը նշել է պատմության մեջ լավագույն խաղացողի անունը

18:59 / 25.11.2025Բասկետբոլ
null

«Հյուսթոն Ռոքեթսի» հարձակվող Քևին Դյուրանտը խոսել է NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մասին, տեղեկանում ենք Up and Adams շոուից:

«Ո՞ւմ կուզենայի տեսնել իմ The Boardroom նախագծում. Մայքլ Ջորդանին... Նա անհավանական աուրա ունի։ Մայքլը կարող է ասել ցանկացած բան, և դա միշտ կատարյալ է հնչում։

Նա բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է։ Իդեալական բասկետբոլիստ, իդեալական գործարար։ Նա բոլորին սովորեցրեց, թե ինչպես լինել մեծագույնը մանրահատակին և ինչպես առավելագույնս օգտագործել հնարավորությունները դրանից դուրս։

Նա կատարյալ էր»,- ասել է ամերիկացին:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ