Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ծառայություններն առաջարկվել են «Ռեալին», սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում ձեռք բերել նրան, հաղորդում է Real Madrid Confidencial-ը:
«Նա այն ֆուտբոլիստը չէ, որին մենք փնտրում ենք»,- այսպես են պատասխանել «Արքայական ակումբից» 33-ամյա նիդերլանդցու գործակալին:
Վան Դեյկի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Կողմերի նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների` «Ռեալն» ամռանն անվճար ձեռք կբերի «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: