Logo

«Նա այլևս չի խաղա Նիդերլանդների հավաքականում». Կումանը զայրացած է տրանսֆերի պատճառով

17:55 / 03.09.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին դուր չի եկել, որ վինգեր Ստևեն Բերգվեյնն Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իտիհադ»:

«Բերգվեյնը 26 տարեկանում մեկնեց Սաուդյան Արաբիա: Ակնհայտ է, որ այդ որոշումը որևէ կապ չունի մարզական հավակնությունների հետ:

Նա այլևս չի խաղա Նիդերլանդների հավաքականում: Ստևենը, հավանաբար, գիտեր, որ ես այսպես եմ արձագանքելու, դրա համար չի խորհրդակցել ինձ հետ»,- Կումանի խոսքը փոխանցում է nos.nl-ը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 21 միլիոն եվրո: «Այաքսում» անցկացրած 2 տարում Բերգվեյնը մասնակցել է 80 խաղի, խփել է 29 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ