Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում միաժամանակ կայացավ 5 խաղ: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս գոլառատ հանդիպում անցկացրեց «Աուգսբուրգի» դեմ: Գրանցվեց 4-4 հաշիվը։
Ժերարդո Սեոանեի թիմը խաղի ընթացքում հաշվի մեջ առջևում էր 2:0, ապա՝ 3:1 հաշվով, բայց մրցակցին թույլ տվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել:
Վերջնամասում մարզիչը փոխարինման դուրս բերեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, որը նորամուտը նշեց Բունդեսլիգայում: 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց «Բորուսիայի» վերջին գրոհին, որի արդյունքում հյուրերը 11-մետրանոց վաստակեցին: Այն հստակորեն իրացրեց չեխ հարձակվող Տոմաշ Չվանչարան՝ ձևակերպելով դուբլ:
Բունդեսլիգա, 1-ին տուր
«Աուգսբուրգ» – «Բորուսիա Մ․»՝ 4:4 (տեսանյութ)
Ռեժբեչայ, 29, Բաուեր, 41, Միշել, 45+7, Վարգաս, 76 – Իտակուրա, 13, Չվանչարա, 27, 90+7, Նգումու, 37
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Բայեր» – «Լայպցիգ»՝ 3:2
«Հոֆենհայմ» – «Ֆրայբուրգ»՝ 1:2
«Շտուտգարտ» – «Բոխում»՝ 5:0
«Վոլֆսբուրգ» - «Հայդենհայմ»՝ 2:0


