Logo

Մյուլերը քննադատել է «Արսենալ» - «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավարին

19:53 / 10.04.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը քննադատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Արսենալի» դեմ առաջին խաղը (2-2) սպասարկած գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգին։ Գերմանացին կարծում է, որ դրվագներից մեկում «Արսենալի» դարպասին պետք է նշանակվեր 11-մետրանոց:

«Մրցավարը տեսավ այդ դրվագը։ Նրա համար այդ սխալը չափազանց հիմար ու փոքր էր` 11-մետրանոց նշանակելու համար։ Բայց նա չէ, որ պետք է որոշի։ Մրցավարը խաղադաշտում է, որպեսզի պահպանի կանոնները, նույնիսկ եթե որոշ երևույթներ նրան դուր չեն գալիս։ Չեմ կարծում, թե ֆուտբոլային կանոնների գրքում գրված է. «Լավ, եթե դա միտումնավոր չի եղել, գնդակը նորից դիր ճիշտ տեղում և ազատ հարված կատարիր»։ Նույնիսկ չգիտեմ` ինչ կանոն է գործում, բայց դա մաքուր 11-մետրանոց էր»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

«Արսենալ» - «Բավարիա» հանդիպման 67-րդ րոպեին, երբ գերմանական ակումբը հաղթում էր 2-1 հաշվով, Գլեն Նյուբերգը սուլեց` հրահանգելով տանտերերի իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայային խաղը վերսկսել։ Լոնդոնյան ակումբի դարպասապահը փոխանցում կատարեց բրազիլացի պաշտպան Գաբրիելին, որը ձեռքով վերցրեց գնդակը խաղը վերսկսելու համար` չգիտակցելով, որ այն արդեն խաղի մեջ է։ Շվեդ մրցավարն այդ դրվագն անուշադրության մատնեց։

«Բավարիա» - «Արսենալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ