Logo

Հանուն «Բավարիայում» մնալու՝ Մյուլերը պատրաստ է աշխատավարձի նվազեցման

13:59 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հանուն ակումբում մնալու, հայտնում է Get Football News Germany-ն:

35-ամյա ֆուտբոլիստը համաձայն է կնքել նոր պայմանագիր: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:

Եթե մյունխենցիները նոր պայմանագիր առաջարկեն, ապա Մյուլերը պատրաստ է համեմատաբար ցածր աշխատավարձ ստանալ և համակերպվել պահեստային խաղացողի կարգավիճակին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մյուլերի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան MLS-ը ներկայացնող մի քանի ակումբներ:

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» սան է և գլխավոր թիմում է 2007 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ