Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է Բունդեսլիգայում տարած հաղթանակների քանակով ռեկորդը, հաղորդում է Bild-ը։
Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ հաղթանակը (3-0) 34-ամյա ֆուտբոլիստի համար 322-րդն էր Բունդեսլիգայում։
Այդ ցուցանիշով Մյուլերը հավասարվել է «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերին, որը տևական ժամանակ շարունակում է վերականգնվել ոտքի կոտրվածքից հետո։
Թոմաս Մյուլերն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում», որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2007 թվականին։