Գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում 150-րդ հանդիպումն է անցկացնում Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
34-ամյա Մյուլերը կրկնեց «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: Գերմանացին դարձավ պատմության երրորդ ֆուտբոլիստը, որը մեկ ակումբի կազմում գլխավոր եվրագավաթում 150 կամ ավելի հանդիպում է անցկացնում:
Կասիլյասը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում նույնպես մասնակցել էր 150 հանդիպման, իսկ Չավին «Բարսելոնայի» կազմում այս մրցաշարում անցկացրել էր 151 խաղ:
Ընդհանուր առմամբ՝ մրցաշարի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում Մյուլերը 6-րդն է (150 խաղ): Լավագույն հնգյակում են Կրիշտինու Ռոնալդուն (183 խաղ), Իկեր Կասիլյասը (177), Լիոնել Մեսին (163), Կարիմ Բենզեման (152) և Չավին (151):