Logo

Մյուլերն 90+7-ին հաղթական գոլ է խփել

12:52 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում հաղթական գոլ է խփել:

Կանադական «Վանկուվերի» 36-ամյա ֆուտբոլիստն «Օռլանդո Սիթիի» դեմ արտագնա հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին:

Մյուլերն MLS-ում 6 խաղում խփել է նույնքան գոլ և կատարել 3 ասիստ:

«Վանկուվերը» 63 միավորով երկրորդն է, «Օռլանդոն»` 53 միավորով 11-րդը:

Կարդացեք նաև`

Մեսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ