Logo

Մյուլերի գոլն ու «Վանկուվերի» հաղթանակը փլեյ-օֆֆի առաջին խաղում

10:56 / 27.10.2025Ֆուտբոլ
null

«Վանկուվերը» հաղթանակով է մեկնարկել MLS-ի փլեյ-օֆֆում։

Կանադական ակումբը 1/8 եզրափակիչի առաջին խաղում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Դալասին»։

Տանտերերի երկրորդ գոլը 60-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը։ 36-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի է ընկել 5-րդ խաղն անընդմեջ։

Կողմերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 2-ին, մեկնարկը` ժամը 05:30-ին։ Քառորդ եզրափակիչ դուրս կգա առաջինը երկու հաղթանակ տարած թիմը։

MLS, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Վանկուվեր» - «Դալաս»` 3-0

Դանիել Ռիոս, 43, Թոմաս Մյուլեր, 60 (11մ), Կենջի Կաբրերա, 83

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ