Թոմաս Մյուլերը կանադական «Վանկուվերի» հետ առաջին տիտղոսն է նվաճել:
Յեսպեր Սոռենսենի գլխավորած թիմը նվաճել է MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակիչում «Վանկուվերը» 3-1 հաշվով հաղթել է «Սան Դիեգոյին»:
Մյուլերն էլ ավագի թևկապով բարձրացրել է գավաթը:
«Վանկուվերը» դեկտեմբերի 6-ին MLS-ի եզրափակիչում կմրցի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն «Ինտեր Մայամիի» դեմ:
MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ
«Սան Դիեգո» - «Վանկուվեր»` 1-3
Իրվինգ Լոզանո, 60 - Բրայան Ուայթ, 8, 45+2, Պաբլո Սիսնիեգա, 11 (ինքնագոլ)
Հեռացում` Պաբլո Սիսնիեգա, 79 («Սան Դիեգո»)


