Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք դիմակայության մասին.
«Սա արդեն այն «Արսենալը» չէ, որին անցյալում հեշտ հաղթում էինք։ Շատ աշխատանք կա տանելու, բայց վստահ եմ, որ կհաղթենք»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Get German Football News-ը։
«Արսենալ» - «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Լոնդոնում, պատասխան խաղը` ապրիլի 17-ին Մյունխենում։


