Logo

Մյուլեր. «Խոնարհվում եմ Ալբայի և Բուսկետսի կարիերայի առջև»

21:59 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Կանադական «Վանկուվերի» ավագ Թոմաս Մյուլերը MLS-ի եզրափակիչից առաջ խոսել է «Ինտեր Մայամիի» իսպանացի ֆուտբոլիստներ Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի մասին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամի» - «Վանկուվեր» խաղով կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար, նախկին ֆուտբոլիստները կավարտեն կարիերան:

«Նրանք երկու ակնառու խաղացողներ էին իրենց թիմերի համար... Եվ ընդհանուր առմամբ` ֆուտբոլի համար։ Երկու մեծ անհատականություններ այս սպորտաձևում, երկու չափանիշ իրենց դիրքերում։ Խոնարհվում եմ Ալբայի և Բուսկետսի կարիերայի առջև»,- ասել է լեգենդար գերմանացին:

MLS-ի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ