Logo

Մյուլեր․ «Կցանկանայի Մեսիին և Ռոնալդուին միասին այդ թիմում տեսնել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021ՍՊՈՐՏ
1204951043 scaled - Մյուլեր․ «Կցանկանայի Մեսիին և Ռոնալդուին միասին այդ թիմում տեսնել»

«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատմել է, որ կցանկանար միևնույն թիմում տեսնել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ կուզեր՝ նրանք միասին ՊՍԺ-ում խաղային այն դեպքում, եթե հարձակվող Կիլիան Մբապեն հեռանար ակումբից:

«Շատ կցանկանայի տեսնել՝ ինչպես Ռոնալդուն ու Մեսին միասին կխաղային ՊՍԺ-ում, եթե Մբապեն որոշեր հեռանալ»,- Մյուլերի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն:

Մեսին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Մյուլերը նշել է՝ ով է Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ