Logo

Մյուլեր. «Հանդիպում կլինի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստի դեմ»

10:58 / 01.12.2025Ֆուտբոլ
null

Կանադական «Վանկուվերի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է «Ինտեր Մայամիի» դեմ MLS-ի եզրափակիչում կայանալիք հանդիպման մասին, գրում է Marca-ն։

«Սա Մեսին ընդդեմ Մյուլերի հանդիպում չէ, այլ «Վանկուվերը»` «Ինտեր Մայամիի»։ Մրցակիցը, հավանաբար, ավելի շատ է կախված Մեսիից, քան «Վանկուվերն» իմ խաղից, քանի որ մենք շատ լավ թիմ ունենք։

Սա այն եզրափակիչն է, որը ես ուզում էի։ Ուրախացնում է այն, որ սա պարզապես եզրափակիչ չէ։ Հանդիպում կլինի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստի դեմ։ Սա կատարյալ իրավիճակ է բոլորի համար։ Նման հանդիպումները գրավում են բոլորի ուշադրությունը»,- ասել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստը։

Մեսիի «Ինտեր Մայամիի» ու Մյուլերի «Վանկուվերի» միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին, մեկնարկը` ժամը 23:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ