«Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը:
«Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի ընթացիկ մրցաշրջանից հետո:
Հանուն «Բավարիայում» մնալու՝ Մյուլերը պատրաստ է աշխատավարձի նվազեցման