«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, եթե մանկունիական թիմը պարտվի «Սանդեռլենդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Լորի Ուայթվելը։
Սըր Ջիմ Ռեթքլիֆը լիակատար վստահություն ունի պորտուգալացի մասնագետի հանդեպ ու ցանկանում է նրան ժամանակ տալ՝ իրավիճակը շտկելու համար։
Ամորիմը կշարունակի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում» առնվազն մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


