Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում ընդունեց առաջատարներից «Շտուտգարտին» և հաղթանակի հասավ 3-1 հաշվով:
Առաջին կեսի մեկնարկային 20 րոպեում տանտերերին երկու գոլի առավելություն տվեց գերմանացի հարձակվող Ռոբին Հաքը: Երկրորդ կեսի մեկնարկից մոտ 10 րոպե անց «Շտուտգարտը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ: Խաղավերջում «Բորուսիան» խփեց նաև իր երրորդ գոլը:
Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախը ներկայացնող թիմի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը մնաց պահեստայինների թվում:
«Բորուսիան» 20 միավորով 10-րդ տեղում է, «Շտուտգարտը» 34 միավորով երրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Շտուտգարտ»՝ 3-1 (տեսանյութ)
Ռոբին Հաք, 1, 19, Ջորդան Սիբաչո, 90+1 - Ջոշա Վագնոման, 56