Logo

Մոյզե Քինը տեղափոխվում է Իսպանիա

17:55 / 21.01.2024Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը կարիերան շարունակելու է Լա լիգայում: Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան տեղեկացնում է, որ թուրինցիները Մադրիդի «Աթլետիկոյի» հետ համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը:

Իսպանական ակումբը 400 հազար եվրո է վճարելու կես տարվա վարձակալության համար:

«Յուվենտուսը» ցանկանում է տեսնել, թե Քինն իրեն ինչպես կդրսևորի Պրիմերայում ու Եվրո-2024-ում, հետո նոր որոշում կկայացնի նրա պայմանագրի հարցում: Ակումբի և հարձակվողի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Սպասվում է, որ Մոյզեի տրանսֆերը կհաստատվի առաջիկա ժամերին:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ