Logo

Մոյզե Քինին թույլ են տվել վերսկսել մարզումները

22:08 / 03.03.2025Ֆուտբոլ
null

«Ֆիորենտինայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզ Քինին թույլ են տվել վերսկսել մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այսօր առավոտյան Մոյզ Քինը ենթարկվել է բժշկական հետազոտությունների, որոնք նախատեսված էին Իտալիայի առաջնության «Վերոնա» - «Ֆիորենտինա» հանդիպման ժամանակ ստացած գլխի վնասվածքից հետո: Հաշվի առնելով թեստերի հաջող արդյունքները՝ ֆուտբոլիստը կարող է վերսկսել մարզումները»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Քինը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով ու արհեստական շնչառության սարքավորումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա