«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը չի տեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալացին մինչև մրցաշրջանի ավարտը պետք է հանդես գար մադրիդյան թիմում, սակայն գործարքը բուժզննումից հետո ձախողվել է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Քինը վնասվածք ունի ու շարք կարող է վերադառնալ միայն մարտին՝ միջազգային խաղերով պայմանավորված դադարից առաջ։
«Յուվենտուսում» վստահ են, որ Քինը պատրաստ կլինի դաշտ վերադառնալուն արդեն փետրվարին։ Գործարքը ձախողվել է։
«Աթլետիկոն» ցանկանում էր մրցաշրջանի երկրորդ հատվածի համար ուժեղացնել թիմի հարձակման գիծը։