Logo

Մոյեսը կարող է վերադառնալ «Էվերթոն»

17:42 / 21.09.2024Ֆուտբոլ
null

Շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսը կարող է 11 տարի անց կրկին գլխավորել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոնը»։

Sky Sports-ի փոխանցմամբ` «Էվերթոնի» ղեկավարները դժգոհ են ակումբի գրանցած արդյունքներից և պատրաստ են գլխավոր մարզիչ Շոն Դայչին պաշտոնանկ անել։ Մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի մեկնարկային չորս խաղում էլ պարտվել է։

53-ամյա Դայչին փոխարինելու հավանական թեկնածուներից են Մոյեսը և Լոնդոնի «Չելսիի» ու «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը։

Դևիդ Մոյեսը «Էվերթոնը» մարզել է նաև 2002-2013 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 518 խաղում տարել է 221 հաղթանակ, գրանցել 133 ոչ-ոքի, կրել 164 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ