Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում անդրադարձել է Էդուարդ Սպերցյանի` Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում հաջող մրցելույթներին:
«Շատ ուրախ ու հպարտ եմ Էդոյիս համար, որ շուտով շրջանցելու է ինձ: Սպերցյանն ավելիին է արժանի: Եվ այն հարցում, որ «Կրասնոդարը» հիմա նման հաջողություններ է գրանցում, նրա դերն ամենամեծն է»,- ասել է Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 48 գոլ է խփել, ևս 1 անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկնելու դեպքում նա կշրջանցի Մովսիսյանին և կդառնա այս առաջնությունում ամենաշատ գոլ խփած հայ ֆուտբոլիստը:


