
տուր
01 Հունվար 1970 - 19:33
- - 

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Սթոք Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին և քննադատել Դելե Ալիի խաղը:
«Այն դիրքի ֆուտբոլիստը, որտեղ խաղում է Ալին, պետք է համագործակցի խաղընկերների հետ ու պահեր ստեղծի: Իսկ ի՞նչ արեց Ալին. միայն խնդիրներ ստեղծեց իր թիմի համար: Շատ կարևոր է, որ նա խաղա իր ուժերի առավելագույն չափով:
Մենք ինքներս գոլ բերեցինք մեր դարպասին: Ալին սխալվեց ու հակագրոհ սկսվեց. որպես կանոն՝ այդպիսի դեպքերում գոլեր են լինում: Ամբողջությամբ մեր վերահսկողության տակ գտնվող խաղը հավասարվեց, և դա ինձ շատ նյարդայնացրեց», – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

